Ավստրալիայի 2012 թվականի բաց առաջնության եզրափակիչում 5 ժամ 53 րոպե տևած անզիջում պայքարի արդյունքում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 5:7, 6:4, 6:2, 6:7 (5:7), 7:5 հաշվով հաղթանակ տարավ Ռաֆայել Նադալի նկատմամբ ` իսպանացուն պարտության մատնելով 7-րդ անգամ անընդմեջ:
Ջոկովիչը պաշտպանեց իր տիտղոսը և դարձավ Australian Open-ի եռակի չեմպիոն: Նշենք, որ սերբ թենիսիստը «Մեծ սաղավարտ»-ի վերջին 5 մրցաշարերից 4-ում հաղթող է ճանաչվել:







































