Իսրայելի ռազմական ուժերը հայտնում են, որ հետախուզական ինքնաթիռը, որը կարող է թռչել ու հասնել մինչև անգամ Իրան, վթարի է ենթարկվել կենտրոնական Իսրայելում փորձնական թռիչքի ժամանակ:
Associated Press-ը հայտնում է, որ ռազմական ուժերի հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցած վթարի պատճառով զոհեր չկան, պատահարի պատճառները հետաքննվում են:
Heron TP հետախուզական ինքնաթիռը հայտնի է նաև Eitan անունով: Այն այնքան մեծ է, որքան Boeing 737 մարդատար ինքնաթիռը: Այն ամենամեծ անօդաչու հետախուզական ինքնաթիռն է Իսրայելի զինանոցում, և ակնկալվում է, որ այն կօգտագործվի Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողության դեպքում:












































