Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ով է կրակելու առաջինը

2011-ի աշնանն իշխանական բարձր էշելոններում հրաժարականների շարք սկսվեց, և հենց այդ գործընթացներն ազդարարեցին, որ ոչ պաշտոնական նախընտրական արշավը սկսվել է: Եվ բնական է, որ 2012-ը պետք է հենց այդ ոգով ընթանար: Ավելին՝ 2012-ին արդեն բոլոր ամբիցիոզները պետք է սկսեն տեղ փնտրել իշխանական արևի տակ: Ու այդ փնտրտուքն արդեն իսկ սկսվել է, արդեն իսկ սկսվել է ճամբարներ փոխելու և ճամբարը փոխածներին պաշտոններ նվիրաբերելու գործընթացը:

Մասնավորապես, վերջին շրջանում բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում Արարատում: Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Արարատի փոխքաղաքապետ, ԲՀԿ Արարատի կառույցի ղեկավար Կարեն Խաչատրյանը դուրս եկավ ԲՀԿ-ից և հայտարարեց, որ ինքն ուզում է լինել Սերժ Սարգսյանի կողքին: Պարզվում է, Խաչատրյանին ոչ այնքան Սերժ Սարգսյանի կողքին գտնվելն էր դրդել փոխել իր ճամբարը, որքան այն հանգամանքը, որ վերջինիս կողքին գտնվելով` նա Արարատի ոստիկանապետի պաշտոնը ձեռք կգցեր: Նկատենք, որ դրանից հետո Խաչատրյանն իր հետևից տարավ նաև 400 ԲՀԿ-ականների: Այս կորուստը, սակայն, ինչպես հայտարարում էին ԲՀԿ-ական պատգամավորները, իրենց ամենևին էլ չէր վշտացրել, ավելին՝ այդ ամենից օրեր անց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ գնաց Արարատ ու կուսակցական տոմսեր շնորհեց «գնացած-հետ եկած» ԲՀԿ-ականներին:

Բանն այն է, որ ԲՀԿ-ի բեմադրությամբ ԲՀԿ-ից դուրս գալու ցանկություն հայտնածները փոշմանել են, և Ծառուկյանն էլ ներել է նրանց ու նորից կուսակցական տոմսեր տվել: Արարատի ԲՀԿ-ականների «մկրտությունը» Ծառուկյանի ձեռամբ դեռ ծաղիկներն են, իսկ պտուղներն էլ այն է, որ Ծառուկյանն Արարատ էր գնացել ՆԳ նախկին փոխնախարար, ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆի)՝ 2008-ի մարտի 1-ի կարկառուն դեմքերից մեկի հետ:

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերին «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ Գրիգոր Գրիգորյանը նշանակվել է Արարատի մարզի ԲՀԿ շտաբի ղեկավար: Փաստորեն Ծառուկյանը հենց երեկ է որոշել Շերիֆին ներկայացնել Արարատի ԲՀԿ-ականներին՝ ՀՀԿ-ին ցույց տալու համար, որ Կարեն Խաչատրյանին հավասարազոր հակառակորդ է բերում Արարատ:

Նկատենք, որ Խաչատրյանին սեփական շարքերը ներգրավելով և ոստիկանապետ նշանակելով` ՀՀԿ-ն նպատակ է հետապնդում Արարատն իր բուռը հավաքել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արարատը միշտ էլ համարվել է ԲՀԿ տարածքը, և այստեղ միշտ շահեկան դիրքերում է գտնվել Գագիկ Ծառուկյանը: Խաչատրյանը, լինելով Արարատում ԲՀԿ կառույցի հիմնադիր, շատ լավ ծանոթ է տեղի հեղինակություններին և այս կերպ ՀՀԿ-ն ցանկանում է իր ազդեցության ոլորտ տանել ընտրություններում մեծ գործ կատարող տեղի հեղինակություններին:

Այս ամենի դեմն առնելու համար Ծառուկյանը Արարատ է բերում Գրիգորյանին, որը ևս Արարատում «կռված տղա է», ավելին՝ նա նաև Սերժ Սարգսյանի հետ հաշիվներ ունի: Բանն այն է, որ 2008-ի մարտի 1-ին «հերոսանալու» և «շեֆից» պարգևներ ստանալու մղումով հրաման էր տվել դիպուկահարներին կրակել ցուցարարների վրա, ինչի մասին խոստովանել էր հենց ինքը` Գրիգորյանը, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի դռնփակ նիստի ժամանակ: Նա նաև տեղեկացրել էր, որ մարտի 1-ին Պարոնյան փողոցից ինքը ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ կապը պաշտպանում էր ընդհուպ բջջային հեռախոսի միջոցով… Նկատենք, սակայն, որ նրա այս ինքնամոռաց պայքարը ցուցարարների դեմ այդպես էլ Գրիգորյանին ցանկալի արդյունք չտվեց, և մարտի 1-ից ամիսներ անց՝ հուլիսի 3-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով Գրիգոր Գրիգորյանն ազատվեց պաշտոնից, և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Գարեգին Գաբրիելյանը` ազատվելով ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից: Այսպիսով, բացի այն, որ Սերժ Սարգսյանը չբարձրացրեց Գրիգորյանի պաշտոնը, ինչի ակնկալիքները նա, թերևս, ուներ, ավելին՝ նրան ընդհանրապես հեռացրեց համակարգից՝ անգամ ինչ-որ խորհրդականի պաշտոն չտալով: Նկատենք, սակայն, որ Գրիգորյանի` համակարգից հեռացման գործում այլ անձանց մատն էլ է խառը: Բանն այն է, որ Գրիգոր Գրիգորյանը Վազգեն Սարգսյանի նախկին թիմի վերջին բարձրաստիճան պաշտոնյան էր, այն էլ` արարատցի ու երկրապահ:

Ու հետաքրքրական է այն, որ մարտի 1-ից հետո, երբ ընդդիմությունը հայտարարում էր, թե ոստիկանությունը կրակել է ցուցարարների վրա, իսկ ոստիկանությունն էլ համառորեն հերքում էր այդ հանգամանքը, հայտարարությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը` ասելով, թե հատուկ հրահանգ չլինելու դեպքում ոստիկանության կրակ արձակելը ինքնագործունեություն է, հետևաբար՝ հանցագործություն: Սրան որպես լրացում` հետևեց Աղվան Հովսեփյանի հայտարարությունը, որն ասել էր, թե մարտի 1-ին զոհվածներից երեքը սպանվել են ոստիկանների կողմից: Ու այս ամենին գումարվում է նաև անձնական հին հաշիվները արդեն նախկին, իսկ 2008-ին նորանշանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Նկատենք, որ Գրիգորյանի հրաժարականի հրամանը ստորագրելուց մոտ մեկ ամիս առաջ ՀՀ ոստիկանապետ էր նշանակվել Ալիկ Սարգսյանը, որն էլ դժվար թե իր ղեկավարած կառույցում հանդուրժեր Գրիգորյանին: Իսկ վերջիններիս «շուն ու կատու» հարաբերությունների պատճառն այն է, որ երբ Գրիգոր Գրիգորյանն Արարատի մարզային վարչության պետ է եղել, Ալիկ Սարգսյանը խնդրել է իրեն նշանակել Արտաշատի ոստիկանության բաժնի պետ և Գրիգորյանից ստացել է կտրուկ մերժում:

Ահա սա է Գրիգորյանին ոստիկանական համակարգից հեռացնելու և ԲՀԿ-ի գիրկը մղելու հիմնական պատճառը: Ու բնական է, որ Սերժ Սարգսյանից ու նրա թիմից նեղացած Գրիգորյանին Ծառուկյանը չէր կարող ձեռքից բաց թողնել, այն էլ` Սարգսյանի բարգավաճաքանդ գործունեությունից հետո: Ավելին` պետք չէ մոռանալ նաև մեկ այլ հանգամանք. Գրիգոր Գրիգորյանը Արարատի մարզում թաղային հեղինակություն համարվող Շլամ Արմենի (Արմեն Մուրադյան) մերձավորն է, իսկ Շլամ Արմենը ԲՀԿ-ի առանցքային դեմքերից մեկն է Արարատի մարզում և հատկապես վերջին ընտրությունների ժամանակ լավագույնս աշխատել է ԲՀԿ օգտին: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շլամ Արմենն էլ իր հաշիվներն ունի ՀՀԿ հետ, մասնավորապես այն պատճառով, որ նրան ձերբակալել էին թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով, այնուհետև ազատ արձակել, պետք է սպասել, որ Արարատում պայքարը թեժ է լինելու: Չմոռանանք նաև նշել, որ Գրիգոր Գրիգորյանը Արարատում շտաբի պետի պաշտոնով չի սահմանափակվելու. կան տեղեկություններ, որ նա պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով 018 ընտրատարածքում (Արարատի մարզ) և պայքարել «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ սեփականատեր Արայիկ Գրիգորյանի դեմ, որը թեև դաշնակցական է, բայց վայելում է ՀՀԿ աջակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում