Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում բախում է եղել «Գրավիր Օքլենդ»-ի ցուցարարների ու ոստիկանության միջև: Ինչպես հաղորդում է BBC-ն, կան 100 ձերբակալվածներ:
Ցուցարարները զինված են եղել մետաղական խողովակներով, նետել են քարեր ու այրվող նյութերով լի շշեր:
Ցուցարարներին ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ:
Հիշեցնենք, որ Occupy Wall Street շարժումը սկսվեց սեպտեմբերին՝ Նյու Յորքում, ու տարածվեց ԱՄՆ տասնյակ քաղաքներում ու այլ երկրներում:






































