Վրաստանում, հունվարի 1-ից սկսած, բոլոր ֆիքսված և բջջային հեռախոսների կապերի բաժանորդների համար արտակարգ ծառայություններին զանգելը դարձել է վճարովի, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք չեն դիմում այդ ծառայություններին: Վրաստանի կառավարությունը նման որոշում է կայացրել 2011 թ. դեկտեմբերի 27-ին:
Այսուհետ յուրաքանչյուր ամիս բաժանորդներից կգանձվեն վճարներ՝ ՆԳՆ «112»–ի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց: Զանգահարելով այս համարով՝ բաժանորդները կարող են անհետաձգելի օգնություն ստանալ:
Ֆիզիկական անձանց համար ամենամսյա վճարը կկազմի 0.2 լարի, իսկ ընկերությունների համար` 0.5 լարի:







































