Հունաստանը բացառում է իր բյուջետային քաղաքականության հանձնումը ԵՄ-ին: Այս մասին հայտարարել է հունական կառավարության ներկայացուցիչը: Այսպես է նա մեկնաբանել Գերմանիայի հայտարարությունը, ըստ որի՝ վերջինս պահանջում է Աթենքին զրկել ինքնուրույն բյուջետային քաղաքականություն վարելուց:
«Եվրախումբը, իսկապես, ստացել է նման ոչ պաշտոնական առաջարկ,սակայն, Հունաստանը չի քննարկում այդ հնարավորությունը: Բացառվում է, որ մենք ընդունենք այդ առաջարկը, քանի որ խոսքը երկրի ինքնիշխանության մասին է»,- ասել է կառավարության ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդել է Financial Times թերթը, գերմանական կառավարությունն առաջարկում է ԵՄ ղեկավարության կազմում ստեղծել եվրակոմիսարի պաշտոն, ով կվերահսկի Հունաստանի բյուջտային և հարկային քաղաքականությունը:








































