Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ ձյունն այսօր կաթվածահար է արել Վրաստանը Ռուսաստանի հետ կապող Ռազմավարական ճանապարհը: Նշվում է, որ տվյալ շրջանում գրանցվել են ձյան առատ տեղումներ և ուժգին քամի: Ներկայումս աշխատանքներ են տարվում մայրուղին ձնից մաքրելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի կեսերից՝ մեկ շաբաթով (մինչև հունվարի 23-ը) ոչ բարենպաստ եղանակային պայմանների և ձնահյուսերի վտանգի պատճառով փակվել էր «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը:












































