ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Սիրիայում բռնությունը դադարեցնելուն ուղղված Մարոկոյի առաջարկած բանաձևի նախագիծը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ծրագրով նախատեսվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է լիազորությունները փոխանցի իր կառավարությանը, որը կաշխատի Սիրիայի ազգային միասնության կառավարության հետ:
Ռուսաստանը հայտարարել է, որ չի կարող պաշտպանել բանաձևի որոշ հատվածներ, բայց պատրաստ է քննարկել իրավիճակից դուրս գալու բոլոր հնարավոր ճանապարհները:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Արևմուտքի երկրները հույս ունեն, որ Սիրիայի հարցում արաբական երկրների միասնական դիրքորոշումը հնարավորություն կտա խուսափել Ռուսաստանի և Չինաստանի հերթական վետոյից: Նախագծի քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթվա վերջին:











































