Իռլանդիայի արտգործնախարարն այսօր եռօրյա այցով մեկնել էր Իսրայել ու պաղեստինյան տարածքներ և կարճատև այց է կատարել Գազա:
Associated Press-ը հաղորդում է, որ սա արտգործնախարարի առաջին այցն էր «Համաս»–ի կողմից ղեկավարվող տարածք, որն արդեն ավելի քան 5 տարի ենթարկվում է Իսրայելի բլոկադային:
Էամոն Գիլմորն ասել է, որ Իռլանդիան ամբողջովին դեմ է բլոկադային: Նա ավելացրել է, որ դա սարսափելի ազդեցություն է ունենում Գազայի տնտեսության վրա:









































