ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մյուս շաբաթ` մինչ Բուլղարիա մեկնելը, Գերմանիայում ներկա կգտնվի անվտանգության կոնֆերանսի, որտեղ կքննարկի իրենց միասնական աշխատանքը Աֆղանստանում: Այս մասին այսօր հայտնել է Պետքարտուղարության խոսնակը:
AFP-ն հաղորդում է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ներկա կգտնվի Մյունխենի Անվտանգության ամենամյա կոնֆերանսին, որը կկայանա փետրվարի 3-5-ը: Այս կոնֆերանսների ընթացքում համաշխարհային առաջնորդները քննարկում են անվտանգության մարտահրավերները:
Քլինթոնը նաև կօգտագործի առիթը՝ Եվրոպայի իր գործընկերներից ոմանց հետ երկկողմ հանդիպումներ ունենալու համար: Քլինթոնի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտնել է այս մասին` առանց օրակարգի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելու:






































