91-ամյա Կազիմիերզ Սմոլենը, ով կարողացել էր ողջ մնալ Աուշվիցում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձել էր հուշահամալիրի տնօրնեը, մահացել է այսօր` դրա ազտագրման 67-րդ ամյակի օրը:
Associated Press-ը գրում է, որ Սմոլենը մահացել է Լեհաստանի հարավային քաղաք Oswiecim-ում, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական գերմանացիները ղեկավարում էին Աուշվիցի համակենտրոնացման ճամբարը։
Ւնչպես արդեն հաղորդել էինք, հունվարի 27–ին լրանում էր Սովետական բանակի կողմից Աուշվիցի ազատագրման 67 ամյակը: Հունվարի 27-ը Հոլոքոստի հիշատակին նվիրված միջազգային օրն է, որը նշվում է 2005 թվականից: Այս օրը միջոցառումներ են տեղի ունենում Եվրոպայի տարբեր երկրներում:








































