Իրանցի երկու բլոգերներ դատապարտվել են մահապատժի՝ «կաշառակերություն տարածելու» մեղադրանքով: Ինչպես գրում է Daily Mail-ը, ևս 4 լրագրող է ձերբակալվել Իրանում, ինչը պատճառ է հանդիսացել, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը պահանջի, որ Իրանը պաշտպանի իր բոլոր քաղաքացիների իրավունքները և օրենքի գերակայությունը:
Ձերբակալությունների և մահապատիժների վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Վիկտորյա Նուլանդն ասել է, որ իրենք մեծապես անհանգստացած են՝ խոսքի ազատությունը սահմանափակելու իրանական իշխանության բոլոր ջանքերի պատճառով, ինչպես նաև՝ այն պատճառով, որ Իրանը սահմանափակում է իր քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Նուլանդն ասել է,որ Իրանի անվտանգության ուժերն անցած շաբաթ ձերբակալել են 4 լրագրողի, և ավելացրել է, որ Իրանի դատարանը հաստատել է բլոգերներ Սաեդ Մալեքփուրի և Վահիդ Ասղարի մահապատիժների մասին լուրը։









































