ՀՀ սփյուռքի նախարարությունում 2011 թ. դեկտեմբերին աշխատավարձի բարձրացում չի եղել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մեկնաբանելով 2011 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Ազգային վիճակագրական ծառայության արձանագրած միջին ամսական անվանական աշխատավարձի 26.6%-ով բարձրացումը:
«Ստացել են 13-րդ աշխատավարձ: Ընդհանրապես մեզ տրված իրավունքի սահմաններում, երբ աշխատավարձի ֆոնդի խնայողություն է լինում, կարող ենք մենք մեր աշխատողներին խրախուսել»,- նշեց Հ. Հակոբյանը:







































