Չնայած Լիբիայի անցումային կառավարությունն անընդհատ խոստանում է աշխատատեղեր ստեղծել ապստամբների համար, ովքեր իշխանությունից հեռացրին բռնապետ Մուամար Քադաֆիին, տասնյակ հազարավոր ապստամբներ դեռևս շարունակում են գործել Տրիպոլիի և այլ քաղաքների շինությունները պաշտպանող զինված ռազմական խմբերում:
The Washington Post-ը գրում է, որ ապստամբների մշտական ներկայությունը վտանգավոր իրավիճակ է ստեղծում: Այս մասին հայտնում են և՛ պաշտոնատար անձինք, և՛ ժողովուրդը: Փորձեր էին արվել ավելի քան 50000 ապստամբների ներգրավել ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների ուժերում, բայց այդ փորձերը ձախողվել էին:
Իշխանություններն ասում են, որ անկանոն զինյալների ներկայությունը բարդացնում է հանցագործներին օրինական զինյալներից տարբերելը:












































