Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Սեյրան Օհանյանի հրամանով ԱԺ նախագահը ու մի քանի պատգամավոր պարգևատրվել են «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով

ՀՀ զինված ուժերում 3 զինծառայող որդի ունեցող մի քանի ընտանիքներ Բանակի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ արժանացել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրի և դրամական պարգևի:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 27-ին, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում հյուրընկալել է նրանց: ԱԺ նախագահի առաջարկությամբ զինծառայողներն ու ծնողները նախապես չէին տեղեկացվել միմյանց մասնակցության մասին, և նրանց հուզումնալից հանդիպումը խորհրդարանում հաճելի անակնկալ է եղել:

ԱԺ նախագահի կարգադրությամբ, Բանակի օրվա առթիվ, ԱԺ Պատվո մեդալով են պարգևատրվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանը, Արմեն Մխիթարյանը, Առաքել Մովսիսյանը, Սեդրակ Սարոյանը, Արթուր Աղաբեկյանը:
Միկոյանների, Դանիելյանների, Գլջիյանների, Գևորգյանների և Ավետիսյանների ընտանիքների ներկայացուցիչներին և ԱԺ պատգամավորներին հանձնելով պարգևները` ԱԺ նախագահը շնորհավորել է բոլորին Բանակի օրվա ու ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ և նշել. «Մեր բանակն արդեն և միաժամանակ` դեռևս 20-ամյա երիտասարդ է, բայց տարիքին թերևս անհամապատասխան շատ ավելի հարուստ կենսափորձով, և վստահությամբ է նայում ապագային, որովհետև ունի մնայուն ու արժանապատիվ հետք անցյալում և ներկայում:

Կարծում եմ` խորհրդանշական է հայոց բանակի զինվորների ներկայությունը հայոց խորհրդարանում` որպես ուժի և իրավունքի միասնություն, որովհետև բանակը խորհրդանշում է ուժը, իսկ խորհրդարանը` օրենքը, որոնք երկուսն էլ գերակա են անարդարության և որևիցե ոտնձգության նկատմամբ»:

Աժ նախագահի խոսքով` տարիներ շարունակ հայ զինվորը ծառայել է օտար բանակում, պաշտպանել օտարի հայրենիքը, բայց 20 տարի առաջ իրողությունները փոխվեցին, և հայ զինվորը պաշտպանեց իր ընտանիքը, իր պատիվը, իր հայրենիքը:

«20 տարի առաջ էլ մեր բանակը ծնվեց արդարությունը և իրավունքը պաշտպանելու պայքարում և այդ պայքարին զուգընթաց, երբ պատերազմ չցանկանալով հանդերձ` ստիպված էինք զենքի դիմել, որովհետև հակառակ կողմն այլ լեզու այդպես էլ չցանկացավ հասկանալ: Հայոց զինուժը ծնունդ առավ հայրենիքի ու հայի նկատմամբ ինքնաբուխ սիրուց, նրանց պաշտպանելու անհրաժեշտությունից ու մտահոգությունից: Նման վերաբերմունք միմյանց նկատմամբ ունենում են հարազատները:

Ահա այդպիսի զգացմունքախառն ու իսկապես նվիրումի մեջ ծնվեց հայկական բանակը, որի մարտունակությունը, կարծում ենք, այսօր գերադասում է կասկածի տակ չդնել ոչ միայն նման փորձից բազմիցս տուժած մեր ռազմատենչ հարևանը, այլեւ մեզանից հեռու գտնվող տարածաշրջաններում, որովհետև գիտեն, որ անկախ ժամանակից, հայ զինվորի ոգին մնացել է նույնը: Նույնն է մնացել նաեւ հայ ծնողի սերը և՛ իր զավակի, և՛ նրա կողմից պաշտպանվող հայրենիքի նկատմամբ:

Նա հասկանում է, որ ի՛ր զավակին է ուղարկում բանակ, բայց նաև հասկանում է, որ ուղարկում է ոչ միայն իր, այլև բոլորիս հայրենիքը պաշտպանելու: Հասկանում է, որ իր զավակն այլևս բոլորինս է, ու բոլորիս սերն էլ միանալով իր սիրուն` ավելի ամուր է դարձնում հայրենիքի զինվորի թիկունքը:

Այսօր այս դահլիճում հյուրընկալելով հայոց բանակի զինվորներին ու նրանց ծնողներին` ես ուզում եմ Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել ձեզ, և հանձինս ձեզ` բոլոր զինվորներին ու սպաներին, նրանց ծնողներին ու հարազատներին` բանակին հարազատի հոգատարությամբ վերաբերվելու, բանակի կողքին կանգնած լինելու համար, որովհետև որքան էլ խիզախ լինի զինվորը, որքան էլ զինված լինի ամենաժամանակակից զենքով, միևնույնն է, նա իրեն վստահ չի զգա, եթե թիկունքն ամուր չլինի, եթե չզգա հասարակության աջակցությունը:

Իսկ հասարակությունը բոլորս ենք` անկախ մեր զբաղեցրած պաշտոնից: Դրա վկայություն համարենք նաև այն, որ Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի պարգևների են արժանանում ոչ միայն այսօրվա բանակի զինվորի ընտանիքները, այլև երեկվա զինվորը, ով այսօր պատգամավոր է, բայց, համոզված եմ, անհրաժեշտության դեպքում արդեն հաջորդ պահին վերստին կզինվորագրվի հայրենիքի պաշտպանությանը»,- ասել է Ս. Նիկոյանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Բանակի օրվա առթիվ` Ազգային ժողովի նախագահը մեր զինվորներին ու սպաներին, բոլոր զինծառայողներին մաղթել է առողջություն, խաղաղություն և արևշատություն, իսկ նրանց ծնողներին` համբերություն, լավատեսություն և վստահություն: «Թող երբեք անհրաժեշտություն չզգացվի, որ մեր զինվորներն իրենց մարտական բարձր պատրաստվածությունն ու զինվորական հմտությունները դրսևորեն ռազմական իրավիճակներում»,- ասել է ԱԺ նախագահը:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի և ՀՀ զինված ուժերի կայացման ու բանակաշինության գործում ունեցած ներդրման համար ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով: Այս պարգևին արժանացել են նաև ԱԺ վերոհիշյալ պատգամավորները, ինչպես նաև նրանց գործընկերներ Հրանտ Գրիգորյանը, Միքայել Մանուկյանը, Ռուբեն Հայրապետյանը, Աշոտ Աղաբաբյանը, Ռուբեն Գևորգյանը, Ռուստամ Գասպարյանը:

Շնորհակալություն հայտնելով կազմակերպված միջոցառման համար` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ավանդույթ է դարձել ԱԺ ղեկավարության կողմից երեք զինվոր ունեցող ընտանիքներին խրախուսելը:

Նախարարն իր երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնել ծնողներին ու զինծառայողներին, ովքեր իրենց ծառայությամբ և ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարձրացնում են հայոց բանակի մարտունակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում