Այսօր, ինչպես և երեկ, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարի առքուվաճառքի գործարք չի կնքվել:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.40-ով և կազմել 386.63 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 387-389 դրամով և գնել՝ 384-385.5 դրամով:








































