Հունվարի 26-ին` ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի երկաթբետոնե արգելապատնեշին:
Վթարի հետևանքով վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:








































