Անդոնի Գրիզմաննը համարվում է իսպանական Լա Լիգայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը: Խաղացողի պայմանագրի ժամկետը «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ լրանում է 2015 թվականին, իսկ հրաժարագինը կազմում է 30 մլն եվրո: «Յուվենթուս»-ի, «Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարներն արդեն հայտարարել են, որ հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով: Այժմ վերոգրյալ ակումբներին միացել է նաև «Ռեալ»-ը:
Մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մոուրինյոն անձամբ հանդիպել է Անդոնիի հետ և բանակցություններ վարել: Պորտուգալացին ցանկանում է կիսապաշտպանին իր թիմի կազմում տեսնել մինչև ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը:









































