ISRAland-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի պետ, գեներալ Մարտին Դեմփսին, որը ոչ վաղ անցյալում այցելել էր Իսրայել, խոստովանել է, որ Իրանի հարցում ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև առկա են տարաձայնություններ.
«ԱՄՆ-ը կարծում է, որ Թեհրանին ռազմական հարված հասցնելը ժամանակավրեպ է, իսկ Իսրայելը պնդում է դրա անհրաժեշտության վրա։ Իրանի կողմից բխող պոտենցիալ սպառնալիքի գնահատման հարցում կողմերի դիրքորոշումները համընկնում են։ Չնայած դրան՝ կողմերը տարակարծիք են կարճատև հեռանկարում Իրանի դեմ գործողություններ վարելու հարցում»։