Թաիլանդում մարդիկ սկսել են ուտել փղի միս, որը կարող է վտանգ ներկայացնել կենդանիների գոյատևման համար:
Վայրի բնության հարցերով զբաղվող պաշտոնյաններն Associated Press-ին հայտնել են, որ իրենք այս սովորության մասին տեղեկացել են, երբ անցած ամիս Թաիլանդի ազգային պարկում մորթված երկու փիղ են գտել:
Թաիլանդի վայրի բնության հարցերով զբաղվող գործակալության ղեկավարը հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ որսագողերը տարել էին փղերի սեռական օրգանները և կնճիթները` մարդկային օգտագործման նպատակներով: Նա նաև ասել է, որ փղի մսի մի մասը կարող էր անգամ որպես սնունդ օգտագործվել առանց եփելու: Բացի դա, փղերի մսի շուկան կարող է վայրի փղերի սպանության պատճառ դառնալ, որը վտանգ կներկայացնի տեսակների գոյատևման համար:












































