Այսօր առավոտյան Պակիստանի Աբոթաբադ քաղաքում անհայտ անձինք հրթիռային նռնակներով հարձակում են իրականացրել ռազմական ակադեմիայի վրա, որը գտնվում է Ուսամա Բեն Լադենի տան մոտակայքում:
Associate Press-ը հաղորդում է, որ սա առաջին հարձակումն էր հիմնականում խաղաղ հյուսիսարևմտյան քաղաքում այն բանից հետո, երբ մայիսին նրա տան վրա հարձակվելու միջոցով ամերիկացի զինվորները կարողացել էին սպանել Բեն Լադենին: Տեղական ոստիկանության սպա Աբդուլ Քարիմն ասել է, որ նռնակները վնասել են ակադեմիայի պատը: Մահվան դեպքեր հարձակման պատճառով չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ Բեն Լադենի դեմ գործողությունները բարկացրել էին Պակիստանին, քանի որ նրանք այդ մասին նախապես տեղեկացված չէին եղել:








































