Լեհաստանը հինգշաբթի օրը ստորագրել է հեղինակային իրավունքների մասին միջազգային պայմանագիրը, որի պատճառով նոր ցույցեր են կազմակերպում համացանցից օգտվողները, ովքեր մի քանի օր շարունակ պայքարում էին պայմանագրի ընդունման դեմ` վախենալով որ այն կարող է համացանցային գրաքննության պատճառ դառնալ:
Associated Press-ը հաղորդում է, որ պայմանագրի ստորագրումից հետո Լեհաստանի մի քանի քաղաքներում ցուցարարները դուրս են եկել երթի` պայմանագրի ընդունման վերաբերյալ իրենց բողոքն արտահայտելու համար: Պայմանագրի ընդունմանը դեմ օրենսդիրները խորհրդարանում դիմակներով են եղել` ցույց տալու համար իրենց անհամաձայնությունը:
Լեհաստանում Անօրինական վերարտադրության դեմ ուղղված առևտրային պայմանագրի (Anti-Counterfeiting Trade Agreement կամACTA) պատճառով մեծ խնդիրներ են առաջացել: Չնայած այլ երկրներ ևս ստորագրել են պայմանագիրը, բայց բողոքի ամենամեծ ալիքը բարձրացել է Լեհաստանում: