Իրանի պետական հեռուստաալիքն այսօր հաղորդել է, որ երկրի` պատժամիջոցների ենթարկված կենտրոնական բանկը տեղեկացրել է դոլարի մեկ միասնական փոխարժեք ունենալու մասին, քանի որ իրանական ռիալի արժեքը գնալով անկում է ապրում:
Կենտրոնական բանկի կառավարիչ Մահմուդ Բահմանին հայտնել է, որ շաբաթ օրվանից սկսած՝ երկրում դոլարի համար կլինի մեկ հստակ կայուն փոխարժեք: Մեկ դոլարը համարժեք կլինի իրանական 12.260 ռիալին:
Այս փոխարժեքը նույնը կլինի բոլոր փոխանցումների և ներկրումների համար, ինչպես նաև՝ ուսանողների և զբոսաշրջիկների համար։
Նախկինում Իրանը դոլարի համար ուներ երկու պետական փոխարժեք՝ ներկրումների ու պետական գործողությունների և բիզնեսի ու անհատների համար:









































