Հինգշաբթի օրը տեղի ունեցած բախումների արդյունքում Սիրիայում զոհվել է նվազագույնը 34 մարդ: Մահացածների թվում կա տասը երեխա։ Այս մասին հաղորդում է երկրի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
«Հինգշաբթի օրը զոհերի թիվը հասել է 34-ի: Նրանք սպանվել են երկրի տարբեր շրջաններում՝ անվտանգության ուժերի կողմից: Ամենաշատ զոհերը գրանցվել են Հոմսում»,– հայտնել է գրասենյակի ներկայացուցիչը:
Նախօրեին Սիրիայի մի շարք շրջաններում կառավարական զորքերը հարձակում էին գործել ընդդիմադիր ուժերի վրա։







































