Ինչպես հայտնում է France-Press գործակալությունը, բջջային հեռախոսներ արտադրող Nokia ֆիննական ընկերությունը 2011 թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ունեցել է 1.7 մլրդ եվրոյի վնաս:
Ընկերության չորրորդ եռամսյակի եկամուտը կազմել է 10 մլրդ եվրո, ինչը 21 %–ով քիչ է անցյալ տարվա ցուցանիշից: 2011 թ. ընթացքում Nokia ընկերության եկամուտը կազմել է 36.6 մլրդ դոլար:
Չնայած կրած վնասներին՝ ընկերության ղեկավար Սթիվեն Իլոպը հայտարարել է, որ 2011 թ. ընկերությունը ճիշտ ուղու վրա էր գտնվում:
Հիշեցնենք, որ 2011 թ. փետրվարին ընկերությունը պայմանագիր էր կնքել Microsoft-ի հետ՝ համատեղ սմարթֆոններ թողարկելու վերաբերյալ, որոնք վաճառքի հանվեցին նոյեմբեր ամսին: Ընկերության հաշվետվության մեջ ասվում է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վաճառվել է մոտ 1 միլիոն համատեղ արտադրության սմարթֆոն: Համեմատության կարգով նշենք, որ նույն ժամանակաշրջանում Apple ընկերությունը վաճառել է 37.04 միլիոն iPhone։









































