Friday, 29 03 2024
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

104 ցմահ դատապարտյալներից 15-ը դատապարտվել են զինվորական ծառայության ժամանակ` 18-20 տարեկանում

Հայաստանի երկուսուկես միլիոնանոց բնակչության պարագայում 104 ցմահ դատապարտյալների թիվը մեր երկիր կատարած իր վերջին այցի ժամանակ մտահոգել էր ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին, օրերս էլ ԱԺ-ում դատաիրավական բարեփոխումների փաթեթի լսումների ժամանակ նույն թեմային էր անդրադարձել նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով, որ մեկ շնչի հաշվով ցմահ դատապարտվածների թիվը բավական շատ է մեր երկրի համար և սրան զուգահեռ օրինակ բերել, որ մեր երկրի չափ բնակչություն ունեցող երկրներից Էստոնիայում ցմահ ազատազրկվածները վեցն են, իսկ Սլովակիայում՝ չորսը: Այս օրինակները իհարկե կարելի է երկար շարունակել, մանավանդ որ՝ 9.5 մլն բնակչություն ունեցող Շվեդիայում կա 170 ցմահ դատապարտյալ, իսկ 16.5 մլն բնակչություն ունեցող Նիդեռլանդներում՝ ընդամենը 120 ցմահ դատապարտյալ:

Այսօր «Ցմահ ազատազրկում. ՀՀ նախագահի 2003 թ. հրամանագրից մինչև 2011 թ. Քր.օր.-ի վերջին փոփոխություններըե թեմայով կլոր սեղանի մասնակիցները ևս իրենց մտահոգությունը հայտնեցին Հայաստանում ցմահ դատապարտյալների մեծ թվի առնչությամբ, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ նրանց 104 հոգանոց խումբը, միատարր չէ. կան տարբերություններ` սկսած հանցանքը կատարելու պահին անձի տարիքից, դատվածությունների քանակից մինչև մեղադրանքի տեսակ և որակ: Մինչդեռ պատժի կիրառման հետ կապված որևէ տարբերակում, ըստ մեր օրենսդրության, նախատեսված չէ: Ո՛չ 2003 թ. նոր Քրեական օրենսգրքի ընդունմանը, ո՛չ էլ 2011 թ. մայիսի 23-ի Քր.օր.-ի փոփոխություններին չհետևեցին ցմահ դատապարտյալների գործերի վերանայումներ: 2006 թ. և 2011-ին տեղի ունեցան զուտ ֆորմալ համապատասխանեցումներ, իսկ ցմահ դատապարտյալներն այսօր պահանջում են սկսել իրենց գործերի ռեալ վերանայումներ` հաշվի առնելով դատական սխալների հավանականությունը:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով` Հայաստանում ընդհանրապես դատապարտյալների ու կալանավորվածների հանդեպ հասարակության վերաբերմունքը երկակի է: Ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունն անգամ շատ բացասական է ընկալվում: Սակայն եթե այս առումով վերջին տարիներին ինչ-որ փոփոխություններ նկատվում են, ապա ցմահ դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքը մնում է նույնը, կարծրատիպերն այդպես էլ չեն կոտրվում, չնայած նրան, որ կան մի շարք հանգամանքներ, որոնք պետք է հուզեն հանրությանը: «Ավելորդ չենք համարում նշել, որ Հայաստանի ցմահ դատապարտյալների մեջ կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաև 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչև ութ մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաև բազմակի դատվածություններ ունեցողներ», – նշում է ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտվածների պահանջին` այն պարզ է. դեռևս 2009 թ. հուլիսի 26-ին ՀՀ նախագահի և Հանրային խորհրդի նախագահի անունով 12.500 ՀՀ քաղաքացիներից (կից ստորագրություններով) դիմումներ են հանձնվել նախագահի նստավայր և Հանրային խորհուրդ` Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրների լուծմանն ուղղված մի շարք առաջարկություններով: Դրանից արդեն անցել է մոտ երեք տարի, սակայն առ այսօր որևէ պատասխան չի տրվել դիմումի հեղինակներին: Նշված դիմումի մեջ առաջարկություն կար կրճատել որոշակի տարիներով պատժի առավելագույն չափի և ցմահ դատապարտության միջև եղած տարբերությունը` 15 տարվա ազատազրկումը` դարձնելով 20 տարի:

2011 թ. մայիսի 23-ին ԱԺ-ն ընդունեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե նախագիծը, որով 15 տարվա պատժաչափը փոխարինվեց 20 տարվա պատժաչափով: Օրենքի ընդունումից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմեցին դատարաններ` իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով` համարելով, որ հիշյալ փոփոխությունը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն և ոչ մի գործով դատարաններում տեղի չունեցավ պատժաչափի փոխարինում 15-20 տարվա միջակայքում: «Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ 97-ն էլ, եթե դատապարտվեին մեր օրերում, կդատապարտվեին ցմահ ազատազրկման»,- հարց էին հնչեցրել դատապարտյալները:

Նշենք, որ Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից միայն 15-ը ցմահ են դատապարտվել զինվորական ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար` 18-20 տարեկանում, մինչդեռ, օրինակ, Ավստրիայում և Շվեդիայում եթե հանցանքը կատարելու պահին լրացած չի եղել անձի 21 տարին, օրենքով արգելվում է նրան ցմահ դատապարտել, քանի որ համարվում է, որ անձը լիարժեք ձևավորված չէ: Քննարկման մասնակիցներն առաջարկում են Քր.օր.-ում փոփոխություն կատարել և ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21: Առաջարկում են նաև եվրոպական մի շարք երկրների` մասնավորապես Անգլիայի և Իտալիայի պես կյանքի կոչել ցմահ դատապարտյալների պահման ռեժիմների փոփոխման համակարգը` փակից անցնելով կիսաբացի, պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման պայմանները դարձնել ճկուն` հաշվի առնելով ցմահ դատապարտյալի տարիքը հանցանքը կատարելու պահին, դատվածությունների քանակը և այլն: Օրինակ` 20 տարուց վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե անձի 21 տարին լրացած չի եղել հանցանքը կատարելու պահին (Ֆինլանդիայի փորձով) կամ վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե առաջին դատվածությամբ է անձը դատապարտվել ցմահ ազատազրկման (Բելգիայի փորձով): Եվ առհասարակ, առաջարկվում է ցմահ ազատազրկման պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման շեմը 20-ից իջեցնել 15-ի:

Կարիք կա նաև փոփոխություններ կատարել Քր. դատավարության օրենսգրքում և իրեղեն ապացույց հանդիսացող իրերը չոչնչացնել, հատկապես երբ խոսքը վերաբերում է երկարատև դատապարտմանն ու ցմահ ազատազրկմանը: Քննարկմանը ներկա իրավաբանների խոսքով, գիտության զարգացմամբ և ԴՆԹ թեստի կիրառմամբ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ քիչ չեն աշխարհում դատական սխալների շտկումները և ուշացած հաղթանակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում