Երկիր մոլորակի Blue Marble («Կապույտ մարմար») կոչվող լուսանկարների շարքը Nasa-ի կողմից ամեն տարի ներկայացվում է այն բանից հետո, երբ Apollo-ի տիեզերագնացները 1972 թվականին նկարել էին մեր մոլորակը՝ 28000 մղոն հեռավորությունից, և այն նման էր եղել տիեզերքում գտնվող կապույտ մարմարի:
Daily Mail-ը գրում է, որ այդ ժամանակից ի վեր տիեզերական գործակալությունն այս արտահայտությունն օգտագործում է մեր մոլորակի յուրահատուկ նկարների համար, որոնք արվում են արբանյակների կողմից՝ տարին մեկ անգամ:
Blue Marble–2012-ն արվել է բարձր տեխնոլոգիական սարքի միջոցով, որը տեղադրված է եղել NASA-ի վերջերս արձակած Suomi NPP արբանյակի վրա:











































