Իրանը միջուկային ծրագրի մասին պատրաստ է բանակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գերմանիայի հետ: Ինչպես հաղորդում է Вести ФМ ռադիոկայանը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Միևնույն ժամանակ, նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն՝ իրանական նավթի, արդյունաբերության և ֆինանսական համակարգի դեմ, ոչ մի վնաս չեն հասցնի Իրանին:
Հիշեցնենք, որ երկուշաբթի բեռնարգելք էր դրվել Իրանից ԵՄ ներկրվող նավթի վրա:








































