«Խիմկի»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ռոման Բերեզովսկին Կիպրոսում կայանալիք ընկերական խաղերին մասնակցելու նպատակով հրավիրվել է Հայաստանի հավաքական: Թիմը երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից համապատասխան ֆաքս է ստացել:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին և 29-ին Հայաստանի հավաքականը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում երկու ընկերական հանդիպում կանցկացնի` Սերբիայի և Կանադայի ընտրանիների հետ: ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ մեր հավաքականը կիպրոսյան խաղերում հանդես կգա ընդլայնված կազմով: