Օրեր առաջ ԱՄԷ-ում ավարտվեց Dubai Matchworld Cup – 2012 միջազգային ընկերական մրցաշարը, որտեղ անհաջող հանդես եկավ Դոնեցկի «Շախտյոր»-ը: Ակումբի պաշտոնական կայքում անցկացվեց հարցում` թիմի կազմում մրցաշարին մասնակցած լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով:
Հարցմանը մասնակցեց 664 մարդ, որից 421-ը քվեարկեց Մխիթարյանի օգտին: Երկրորդ տեղում հայտնվեց Դուգլաս Կոստան, իսկ 3-4-րդ տեղերը կիսեցին Վյաչեսլավ Շևչուկն ու Դարիո Սռնան:
1. Հենրիկ Մխիթարյան – 421 (63.40%)
2. Դուգլաս Կոստա – 39 (5.87%)
3. Վյաչեսլավ Շևչուկ – 24 (3.61%)
4. Դարիո Սռնա – 24 (3.61%)
5. Ալան Պատրիկ – 23 (3.46%)