Հունվարի 25-ին` ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 81-րդ կմ-ին «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ կատարվում է քննություն: