Որքան մոտենում է ընտրական գործընթացը, այնքան ակնհայտ է դառնում, որ քաղաքական դաշտում և ընտրական համակարգում առկա խնդիրները շտկվելու փոխարեն ավելի են խորանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը:
Անդրադառնալով նախագահի հայտարարությանը` Հայաստանում արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքի և պատրաստակամության մասին, Կարինե Հակոբյանը նշեց. «Դրանք ընդամենը խոսքեր են, որոնց չհաջորդեց ոչ մի գործ:
Հայաստանը հետընթաց է ապրում, և չկան քայլեր, որոնք կկանխարգելեն այն: Քաղաքական համակարգը նման է մի թևանի դինոզավրի, որն ունի միայն մի թև` իշխանություն»:
Հակոբյանը նշեց, որ առաջիկայում մենք մեծ փոփոխությունների ականատես կլինենք, քանի որ այլևս անհնար է այս հետընթացը շարունակել:









































