Չինական «Սինխուա» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ-ը քննադատել է ԵՄ-ի անդամ երկրների կողմից իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելքի սահմանումը: Չինաստանի ԱԳՆ-ը ԵՄ-ի այդ որոշումը որակել է որպես «ապակառուցողական» և «կույր»:
Հիշեցնենք, որ ԵՄ-ը իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք է սահմանել հունվարի 23-ին, որը, սակայն, ամբողջովին գործելու է հուլիսի 1-ից: Դրանից հետո իրանական կողմը հայտարարեց, որ ԵՄ-ն այդ քայլին է գնացել ԱՄՆ-ի ճնշմամբ, ով ցանկանում է, որ տնտեսական պլանում իր հետ մրցակցելու ունակություն ունեցող եվրոպական երկրներն ունենան էներգետիկ խնդիրներ: