«Երկիր»-ը գրում է, որ Աբովյանում գտնվող ապակյա տարաների արտադրության գործարանի սեփականատեր, «Սարանիստ» ՍՊԸ-ի հիմնադիր, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը, ով ավելի հայտնի է շշերի Մելո անունով, իրենց տեղեկություններով, լուրջ տարաձայնությունների մեջ է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
«Նախկին ՕԵԿ-ականը՝ ներկայիս ԲՀԿ-ականը, երևի այս անգամ էլ պետք է կուսակցություն փոխի, որ հայտնվի խորհրդարանում: Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը նրան նոր խորհրդարանում տեսնել այլևս չի ցանկանում, և եթե անգամ կրկին առաջադրվի Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքից, միևնույն է, կուսակցության ղեկավարի աջակցությունը չի ստանալու, իսկ դա գործը բավականին դժվարացնում է:
ԲՀԿ համամասնական ցուցակում ևս լուրջ փոփոխություններ են սպասվում: ԲՀԿ նախագահը ցուցակում չի ուզում տեսնել Կարո Կարապետյանին՝ առավել հայտնի Յուվեցի Կարո մականվամբ, ով անցած տարիների ընթացքում աչքի ընկավ իր քրեական պատմություններով»,- ապա թերթը հավելում է.
«ԲՀԿ-ում շշուկներ կան, որ Ծառուկյանը համամասնական ցուցակում չի պատրաստվում ընդգրկել նաև Կարամելի Հարութին՝ Ղարագյոզյան Հարությունին: Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԲՀԿ-ում սև ամպեր շատերի գլխին են կուտակվել…»: