Ինչպես հաղորդում է ցորենի շուկայի վերաբերյալ հրապարակումներով հայտնի BlackSeaGrain կայքը, 2010-2011 առևտրային տարում Ուկրաինայից կարտահանվի մոտ 1 միլիոն տոննա ցորեն: Դրա մոտ մեկ երրորդը` 300,000 տոննա ցորեն, նաև եգիպտացորեն կարտահանվի Հայաստան: Ինչպես ասել է irector of LLC Khlib Investbud արտահանող ընկերության ղեկավար Ռոբերտ Բրովդին, Հայաստանի հետ ստորագրված պայմանագրով նախատեսված ծավալներին չի զիջի Ռուսաստանի հետ ստորագրվելիք պայմանագիրը: Նա նաև ավելացրել է, որ արտահանումներ կլինեն Վրաստան, ԱՊՀ այլ երկրներ, Լիբիա, Սիրիա և Արաբական Միացյալ Էմիրություններ: