Friday, 26 04 2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը

Երեկվա որոշումը Ֆրանսիայի հաղթանակն էր. Կիրո Մանոյան

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը`«Ֆրանսիայի Սենատը քննարկեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. որոշումը կայացված է» թեմայի շրջանակներում:

Երեկվա որոշումը քաղաքական մեծ հաջողություն էր, նկատեց նա` հավելելով, որ դա Ֆրանսիայի հաղթանակն էր, Ֆրանսիան տուրք չտվեց Թուրքիայի ճնշումներին:

«Սա համայն հայության հաղթանակն էր, որովհետև Թուրքիայի ջանքերով հարցը Փարիզում վերածվեց հայ-թուրքական մարտի, սա նաև Թուրքիայում ողջամիտ թուրքերի հաղթանակն էր և, իհարկե, թուրքական քաղաքականության պարտությունն էր: Թուրքիան ամեն ինչ արեց, որպեսզի բարձունքից ընկնի, այդ երկիր ԱԳ նախարարը անգամ չգնաց Բրյուսել»,- հայտարարեց դաշնակցական գործիչը:

Կ. Մանոյանի կարծիքով` Ֆրանսիայի նախագահը կստորագրի օրինագիծը. «Սա իսկապես կարևոր հանգրվան է, քանի որ կարող է մեկնարկ դառնալ նաև ԵՄ մյուս երկրների համար»:

Անդրադառնալով այն համոզմունքին, թե Ֆրանսիան նախընտրական շրջանին բնորոշ մի քայլ է անում, Մանոյանը մատնանշեց Սենատում ևս հնչած այդ տեսակետները. «Ամեն ինչ բացատրել նախընտրական գործոնով` ճիշտ չէ, քանի որ շատերը նշում էին, որ ընդունված օրենքը կիսատ է մնացել, դեկլարատիվ բնույթի է և այժմ պետք է ստանա իմպերատիվ բնույթ»:

Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս օրինագիծը հայ-թուրքական գործընթացի վրա, դաշնակցական գործիչը նկատեց` հայ-թուրքական գործընթաց չկա, որովհետև Թուրքիան իրականում արձանագրություններով շահագրգռված չէ, որպեսզի այլ գործընթաց լինի: Նրանց համար նպաստավոր է այսպիսի իրավիճակը, և առիթ է` այժմ դարձյալ կրկնելու, որ Հայաստանը պետք է հետ վերցնի ստորագրությունը արձանագրություններից:

«Չեմ կարծում, որ երեկվա որոշումը կապված էր արձանագրությունների հետ, սակայն այն, որ Թուրքիան ոչ միայն պատմությունն է ժխտում, այլև իր ստորագրությանը հետամուտ չի լինում, դա անառարկելի է»,- ասաց Մանոյանը:

Ֆրանս-թուրքական հարաբերություններում կլինի սառություն, դիվանագիտական հարաբերությունների նվազում, բայց ոչ տնտեսական ոլորտում, նկատեց Կ. Մանոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում