Ինչպես հայտնել է Ռոբերթ Քենեդու այրին, Քենեդին վախեցել է, որ մաֆիան կարող է կուրացնել իր երեխաներին:
Ըստ Daily Mail-ի՝ 30 տարիների լռությունից հետո այրին ասել է, որ ամուսինը վախեցել է, որ իր ընտանիքի վրա կարող են հարձակվել, որպեսզի վրեժխնդիր լինեն այն բանի համար, որ ինքը փորձել էր հետաքննել մաֆիայի գործը։
Նա թերթում հոդված էր տեսել մի ամերիկացի լրագրողի մասին, ում կուրացրել էին ավազակները, և վախեցել էր, որ նույնը կարող են անել իր ընտանիքի հետ:
Նոր բացահայտումը կարող է կասկածներ առաջացնել, որ մաֆիան է պատասխանատու եղել նրա մահվան համար: