E!Online-ը հաղորդում է, որ Անջելինա Ջոլին այնքան է սիրում ռեժիսորական արվեստը, որ կարող է մի օր թողնել դերասանությունը և զբաղվել միայն ռեժիսորական գործով:
Ջոլին Producers Guild մրցանակաբաշխության ժամանակ ասել է, որ ինքը դեռ սիրում է դերասանի աշխատանքը և, եթե կարողանա գտնել այն դերերը, որոնք արժե խաղալ,ապա իրեն դեռևս հնարավոր կլինի տեսնել ֆիլմերում՝ որպես դերասան: Նա ավելացրել է, որ եթե չկարողանա գտնել այդ դերերը, ապա գոնե հնարավորություն կունենա այնպես անել, որ ուշադրության կենտրոնում մեկ այլ չափազանց տաղանդավոր դերասանուհի հայտնվի:
E!Online-ը նաև գրում է, որ, բարեբախտաբար, դերասանուհին դեռ գտնում է կարևոր դերեր: Նրան շուտով հնարավոր կլինի տեսնել նոր նկարահանվող Maleficent ֆիլմում: