Հունվարի 20-ին ՄԱԿ-ում Հայաստանի ու Մալավիի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Բրայան Բոուլերն ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:
Հայաստանն ու Մալավին, հանդիսանալով դեպի ծով ելք չունեցող երկրներ, երկուստեք պայմանավորվել են ակտիվացնել շփումները ՄԱԿ-ի շրջանակում քննարկվող, մասնավորապես, կայուն զարգացմանը միտված հարցերի շուրջ:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպանները կարևորել են համագործակցության խթանումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում: