Լատվիայի մայրաքաղաքի կենտրոնում ուրբաթ 1991 թվականին արգելապատնեշների ապամոնտաժման տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ իրար են բախվել երկրի նախագահ Անդրիս Բերզինշայի և սեյմի խոսնակ Սոլվիտա Աբոլտինիի ծառայողական ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով տուժածներ չկան:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել երկրի գլխավոր հուշարձանի` Ազատության արձանի մոտ, որտեղ բարձրաստիճան անձինք ծաղկեպսակներ էին դրել հունվարյան իրադարձութունների 21-րդ տարելիցի կապակցությամբ: Վթարի պահին խորհրդարանի նախագահը գտնվել է ավտոմեքենայի մեջ, իսկ նախագահն արդեն դուրս էր եկել ծառայողական մեքենայից:
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում գրանցել են ավտովթարի վերաբերյալ արձանագրություն: Ապահովագրական ընկերություններն այժմ լուծել են ապահովագրական գումարի և վնասի փոխհատուցման հարցերը: