Եվրոպական միությունը Պաղեստինի տարածքում իսրայելական բնակավայրերի ի հայտ գալը համարում է «մտահոգիչ» զարգացում: Սա հայտնի է դարձել AFP-ի կողմից ձեռք բերված ԵՄ-ի հրամանի նախնական օրինակի միջոցով:
Գրության մեջ, որը երկուշաբթի օրը պետք է հաստատվի ԵՄ արտգործնախարարների կողմից, ասվում է, որ Եվրոպական միությունը, դեմ դուրս գալով տարածաշրջանում մտահոգիչ զարգացումներին, հատկապես իսրայելական բնակավայրերի առաջացմանը, վերահաստատում է իր համաձայնությունը երկպետության միջոցով հակամարտության լուծման համար. «Իսրայելի պետականության օրինականությունը և պետականության հասնելու պաղեստինցիների իրավունքը երբեք կասկածի տակ չպետք է առնվի: Երկպետությունը, որպես լուծում, պետք է պահպանվի»:
ԵՄ-ն նաև կոչ է անում Իսրայելին և Պաղեստինին ցույց տալ իրենց պատրաստակամությունը՝ տասնամյակներ տևող հակամարտությունը խաղաղ կերպով լուծելու համար: