Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը մասնակցել է Վանզեյան համաժողովի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: Նշենք, որ այս համաժողովի ժամանակ են ազգայնականները ծրագրավորել միլիոնավոր հրեաների ոչնչացումը: Այս մասին գրում է BBC-ն:
Վուլֆը նշել է, որ Գերմանիան չպետք է մոռանա իր իրականացրած ոճրագործության մասին: Իսկ երկրում կանգնեցված բազմաթիվ հուշարձանները կնպաստեն, որ հաջորդ սերունդները միշտ հիշեն այն։