Միջազգային արտարժութային ֆոնդի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոսս-Կանը հայտարարել է ֆրանսիական VSD ամսագրի դեմ դատական հայց ներկայացնելու մասին: Ամսագրում նրան մեղադրել են կաշառակերության մեջ, ինչն, ըստ Ստրոսս-Կանի, որևէ հիմք չունի:
Ամսագիրը հրապարակել է գործարար Մարսել Կամպոնոմի հետ հարցազրույցը, ով զբաղվում է ատրակցիոնների կառուցմամբ: Համաձայն Կամպոնոմի հայտարարության՝ երբ 1990 թ ինքը փորձել է ստանալ զվարճանքների այգի կառուցելու թույլտվություն և այդ նպատակով հանդիպել է Ստրոսս-Կանի հետ, ով այն ժամանակ Ֆրանսիայի ֆինանսական կոմիտեի ներկայացուցիչն էր, վերջինս իրենից պահանջել է 50 մլն. ֆրանկ կաշառք:
Ստրոսս-Կանի փաստաբանն իր հերթին ասել է, որ գործարարի հայտարարությունն «արժանի է ատելության»: