Տեխասի նահանգապետ Ռիկ Փերին հրաժարվել է պայքարել նախագահի աթոռի համար: Այս մասին հայտնում է France-Press գործակալությունը:
Հանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը հայտարարել է նախընտրական շտաբի փակման և մեկ այլ հանրապետական թեկնածուի` Նյութ Գինգրիչին օգնելու մասին: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Գինգրիչին համարում է հեռատես քաղաքական գործիչ, ով կարող է փոխել իրենց երկրի ապագան:
Նախընտրական քարոզարշավը Փերիի համար բարենպաստ կերպով չէր ընթանում, նա աստիճանաբար կորցնում էր ընտրողների ձայները: Վերջին հարցումների արդյունքներից պարզ դարձավ, որ Փերին հանրապետականների նախագահական թեկնածուների շարքում զբաղեցնում է վերջին տեղը: