Ավստրալիայում նոր հայտնաբերված ձիաճանճը այնքան գեղեցիկ է իր ոսկեգույն հետևամասի շնորհիվ, որ նրան կարելի էր միայն մեկ անուն տալ` Բեյոնսե:
Ձիաճանճը հայտնաբերվել էր դեռևս 1981 թվականին, բայց նրան այդպես էլ անուն չէին տվել: Հետաքրքիրն այն է, որ երգչուհի Բեյոնսեն էլ ծնվել է 1981 թվականին:
Ձիաճանճը հայտնաբերած հետազոտող Բրայան Լեսսարդն ասում է, որ միջատի գեղեցկությունը հարգելու համար նրան ցանկացել է Scaptia (Plinthina) beyonceae անունը տալ:
Լեսսարդն ասել է, որ Բեյոնսեն մշտապես կլինի կենսաբանության դպրոցական դասագրքերում:
Հարկ է նշել, որ ձիաճանճը հատկապես աչքի է ընկնում իր հետևամասով, որը պատված է ոսկեգույն մազերով: