«Առաջին լրատվական»-ի հավաստի աղբյուրների վկայությամբ՝ ՀՀ ոստիկանության տարբեր վարչություններ ու ստորաբաժանումներ վերջերս անընդհատ ժողովներ են անցկացնում, ուր վերադասներն իրենց աշխատակիցներին զգուշացնում են, որ համակարգում ոստինակապետ Վլադիմիր Գասպարյանը մեծ վերակազմավորումներ է նախատեսում իրականացնել:
Սա նշանակում է՝ բոլորը պետք է պատրաստ լինեն, որ ցանկացած պահի կարող են ազատվել աշխատանքից, և դա իրենց համար չպետք է անակնկալ լինի:







































