Հունվարի 15-ին՝ ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Արևիկ գյուղից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա մի աղջիկ:
Պարզվել է, որ նա թունավորվել է տան գազի վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:






































