News Corp. ընկերության ղեկավար Ռուբերտ Մերդոկը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Google ընկերությանը այն բանի համար, որ նրանք հրաժարվել են աջակցել օրենքի նախագծին, որը թույլ էր տալու փակել կայքերը` ծովահենության դեմ պայքարելու նպատակով:
News Corp.-ը համաշխարհային խոշորագույն մեդիաընկերություն է, որի կազմի մեջ մտնում են բազմաթիվ հեռուստաընկերություններ և թերթեր, ինչպես նաև 20th Century Fox ընկերությունը:
«Google-ը համացանցում ծովահենության առաջատար է, որը (որոնման միջոցով) անվճար ցուցադրում է ֆիլմերը և վաճառում է գովազդ: Զարմանալի չէ, որ նրանք միլիոններ են ներդնում լոբբինգի համար (Կոնգրեսում իրենց շահերի համար)»,- գրում է rupertmurdoch-ը:
«Այնտեղ է և Օբաման <…> իր գանձապահներով (Սիլիկոնյան հովտի ընկերությունների ղեկավարները, որոնք ավանդաբար գումար են նվիրաբերում նախագահի վերընտրության համար.- 1in.am), որոնք ծրագրային ապահովման ստեղծողներին սպառնում են հայցերով` մեղադրելով ծովահենություն մեջ: Բացահայտ գողություն»,- ասել է Մերդոկը:








































