Չինաստանի հարավում՝ Գուանսի Չժուանի ինքնավար շրջանի պետական նշանակության մայրուղիներից մեկի վրա տեղի է ունեցել աներևակայելի խցանում, որը ձգվել է ավելի քան 40 կիլոմետր:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, խցանումը տեղի է ունեցել Գուանսի Չժուան ինքնավար մարզի Խեչի քաղաքում: Անձրևի ժամանակ թաց ճանապարի վրա տեղի են ունեցել մի քանի ավտովթարներ, որոնք էլ խցանման տեղիք են տվել:
Ավտոմեքենաների մեծ թիվը հանգեցրել է տրանսպորտային միջոցների կուտակումների: Բանն այն է, որ Չունցզե տոնի (չինական լուսնային օրացույցով Նոր տարին) կապակցությամբ մարդիկ շտապում են իրենց ծննդավայր՝ ընտանիքի հետ այն դիմավորելու:






































