Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիյասն իսպանական մամուլին տված հարցազրույցում նշեց, որ լավատեսորեն է տրամադրված ապագայի հանդեպ և չի պատրաստվում մոտ ժամանակներս ավարտել իր մարզական կարիերան:
Իկերը հայտարարեց, որ ֆուտբոլից կհեռանա 2018 թվականի Աշխարհի առաջնությունից հետո: Այդ ժամանակ դարպասապահը կլինի 37 տարեկան:
«37 տարեկանում ես կավարտեմ մարզական կարիերաս: Դինո Ձոֆֆն Իտալիայի հավաքականի դարպասը պաշտպանեց մինչև 41 տարեկանը, իսկ Պիտեր Շիլթոնը խաղաց մինչև 42 տարեկանը»,- նշել է Կասիլյասը:
«Ռեալ»-ի կազմում Իկերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 597 խաղ:










































